Քաղաքականություն

Հզոր ժողովուրդ, հզոր քաղաքացի. Նիկոլ Փաշինյանի արձագանքը Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներին

1 րոպեի ընթերցում

Հզոր ժողովուրդ, հզոր քաղաքացի. Նիկոլ Փաշինյանի արձագանքը Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք, անդրադարձել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ: Հզո՜ր քաղաքացի: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ծառայում եմ բոլորիդ»:

256 ընտրական տեղամասերում կատարված նախնական հաշվարկների արդյունքում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 155 հազար 46 ձայն կամ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ձայների 80.81 տոկոսը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքել է 13 հազար 892 ձայն կամ ձայների 7.15 տոկոսը: «Լույս» դաշինքը հավաքել է 9 հազար 824 ձայն կամ ձայների 5.06 տոկոսը: Ընտրություններին մասնակցած մյուս քաղաքական ուժերից որոշների հավաքած ձայները գերազանցում են 1 տոկոսը, իսկ մնացածի ձայները նույնիսկ մեկ տոկոսի չի հասնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում