Նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը վստահ հաղթանակ է տանում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով բացահայտ առաջատար է «Իմ քայլը» դաշինքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տարբեր ընտրական տեղամասերում կատարված հաշվարկի նախնական տվյալները ցույց են տալիս «Իմ քայլը» դաշինքի բացահայտ առաջատարությունը:

Մասնավորապես, 40 ընտրական տեղամասերում կատարված հաշվարկի նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 18 հազար 553 կամ 82.70 տոկոսը: ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 1730 քաղաքացի կամ 6.43 տոկոսը: «Լույս» դաշինքի օգտին քվեարկել է 1286 քաղաքացի կամ 4.78 տոկոսը: ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 419 ընտրող կամ 1.56 տոկոսը: ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 253 ընտրող կամ 0.94 տոկոսը: «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 372 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.38 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 169 ընտրող կամ 0.67 տոկոսը: «Երևանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 216 քաղաքացի կամ 0.80 տոկոսը: «Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 151 քաղաքացի կամ 0.56 տոկոսը: «Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 58 ընտրող կամ 0.22 տոկոսը: «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել է 41 ընտրող կամ 0.15 տոկոսը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 37 քաղաքացի կամ 0.14 տոկոս:

Հայերեն English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին