Հասարակական

Նախնական տվյալներով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43,65 տոկոսը

3 րոպեի ընթերցում

Նախնական տվյալներով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43,65 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախնական տվյալներով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 370 հազար 323 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 43.65 տոկոսը: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Ցանկանում եմ նշել, որ սրանք դեռևս նախնական տվյալներն են, որոնք ստացվել են տարածքային ընտրական հանձնաժողովներից էլեկտրոնային եղանակով: Կեսգիշերից կսկսվի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը: Արդյունքները ստանալուն պես՝ դրանք կեսգիշերից կսկեն հրապարակվել տեղամաս առ տեղամաս: Դրանց վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Տեղեկությունները պարբերաբար կթարմացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մուկուչյանը:

Նա նաև հայտնեց, որ ի տարբերություն Երևանի ավագանու նախորդ ընտրությունների, այս անգամ ընտրություններին մասնակցել է 25 հազար 97 ավել ընտրող: Երևանի ավագանու նախորդ ընտրություններին մասնակցության տոկոսը կազմել է 40.99%, այսինքն՝ քվեարկել է 345 հազար 226 քաղաքացի:

Աջափնյակ վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 38 հազար 878 քաղաքացի կամ 45,64 տոկոսը, Ավանում՝ 18 հազար 593 քաղաքացի կամ 46,49 տոկոսը, Արաբկիր վարչական շրջանում՝ 42 հազար 465 քաղաքացի կամ 43,36 տոկոսը, Դավթաշենում՝ 15 հազար 361 քաղաքացի կամ 46,92 տոկոսը, Էրեբունի վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 37 հազար 983 քաղաքացի կամ 40,38 տոկոսը, Կենտրոնում՝ 41 հազար 318 քաղաքացի կամ 42,83 տոկոսը, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում՝ 45 հազար 935 քաղաքացի կամ 42,22 տոկոսը, Նոր Նորք վարչական շրջանում 45 հազար 17 քաղաքացի կամ 44,52 տոկոսը, Նորք Մարաշում՝ 5 հազար 109 քաղաքացի կամ 47,01 տոկոսը, Նուբարաշեն վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 3 հազար 767 ընտրող կամ 45,38 տոկոսը, Շենգավիթում՝ 50 հազար 644 քաղաքացի կամ 44,48 տոկոսը, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 25 հազար 253 քաղաքացի կամ 42,81 տոկոսը:

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևան

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Տնտեսություն

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Երևան

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Մարզեր

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

Երևան

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն

Երևան

Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Մարզեր

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում