ՀՀ նախագահը Ֆրանսիայում մասնակցել է Մտքերի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Շամոն քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds)։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղելացրին ՀՀ նախագահի գրասենյակից:

28 երկրի 300 ներկայացուցիչ բազմակողմ քննարկում են ծավալել ժամանակակից աշխարհում ներդրումային ու ռազմավարական որոշումներ կայացնելու հնարավորությունների ընդլայնման եւ դրանց մեջ մարդու դերակատարման շուրջ։

Նրանք անդրադարձել են համաշխարհային տնտեսական մակրո միտումներին, դրանց ազդեցությանը ներդրումների ու տնտեսական ռազմավարության վրա, ինչպես նաեւ խոսել են այսօրվա եւ վաղվա աշխարհի արագությանը եւ անկայունությանը հարմարվելու, դրանցից օգտվելու հնարավորությունների մասին:

Գագաթնաժողովի շրջանակում ելույթ ունենալով որպես գլխավոր բանախոս՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր տեսակետն ու մոտեցումներն է ներկայացրել քննարկվող թեմաների եւ ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ու մարտահրավերների վերաբերյալ։

Հայերեն English Français

«ՀայՓոստի» տնօրենն անդրադարձել է իր վերաբերյալ խոսակցություններին

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ

Առաջիկա շաբաթներին Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի

Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ

Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վառնայում բացվել է «Կալիակրայի մասունքները» ցուցահանդեսը. BTA

Ջեյհուն Բայրամովը չի բացառել, որ Հայաստանի հետ առևտրի ապրանքների տեսականին կարող է ընդլայնվել

«Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական ինքնատիպ էսքիզները՝ Կոմիտասի-թանգարան ինստիտուտում

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել սպասվող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ