ԵԽ հանձնակատարը մարդու իրավունքների ոլորտում բարձր է գնահատել Հայաստանի քաղհասարակության դերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը միավորում են ընդհանուր՝ համամարդկային արժեքները, և հավելել, որ հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրուցակիցներն արժևորել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կարգավիճակում Դունյա Միյատովիչի առաջին այցը Հայաստան՝ ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու մարդու իրավունքների ոլորտում առկա իրադրությանը և ուրվագծելու համագործակցության հետագա ուղիները: Այս գործընթացում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի ակտիվ և կենսունակ քաղաքացիական հասարակության դերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել ՀՀ օրենսդրական բարեփոխումներին, մարդու իրավունքների մշտադիտարկմանն առնչվող հարցերը, ինչպես նաև Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության խորացման հեռանկարները:

Հատուկ անդրադարձ է կատարվել է կանանց և երեխաների, սոցիալապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ կանանց մասնակցությունը երկրի հասարակական կյանքում բավական տեսանելի և նշանակալի է: Նախարարը հավելել է նաև, որ Հայաստանը գրեթե ավարտին է հասցրել Խաղաղության և հակամարտությունների կարգավորման գործընթացներում կանանց դերակատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման նպատակով հասարակական լայն քննարկումների միջոցով գործողությունների ազգային ծրագիր մշակելու գործընթացը:

Նախարար Մնացականյանը հանձնակատար Միյատովիչին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ հիմնախնդրի կարգավորման գլխավոր շահառուն մարդիկ են, ովքեր ունեն անվտանգ ապագայում խաղաղ ապրելու հստակ նպատակ և իրենց ամենօրյա գործունեությամբ հնարավորինս նպաստում են այդ նպատակի կյանքի կոչմանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ Արցախն ինքնակամ միացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերին, վավերացրել և հաջողությամբ իրականացնում է դրանք: Նա հավելել է, որ Հայաստանի համար մարդու իրավունքները շարունակում են մնալ համընդհանուր արժեքներ, և դրանց պաշտպանության նպատակով համագործակցությունը ևս պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության:

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար