Նորք-Մարաշի զինված խմբի գործով 6 ամբաստանյալ ազատ է արձակվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, սեպտեմբերի 17֊ին հրապարակեց որոշում՝ Նորք-Մարաշի զինված խմբի գործով վեց ամբաստանյալի՝ Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Արա Պողոսյանին, Արթուր Եղիազարյանին, Վաղինակ Ստեփանյանին և Հարություն Սալնազարյանին կալանքից ազատելու վերաբերյալ:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»֊ը, Ազգային ժողովի«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Արարատ Զուրաբյանը, Նապոլեոն Ազիզյանը,«Ելք» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Լենա Նազարյանը մի քանի ամբաստանյալի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել դատարան, երկու ամբաստանյալի՝ Արա Պողոսյանի և Վաղինակ Ստեփանյանի պաշտպաններն էլ միջնորդել էին իրենց պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը կամգրավի կիրառումը համարել թույլատրելի:

Մեղադրող դատախազները միջնորդությունների դեմ առարկություններ չեն ներկայացրել:

Հունիսի 25-ին ազատ էր արձակվել Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը։

Նորք-Մարաշի զինված խմբի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ավելի քան երեք տասնյակ մարդու: Ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:

Հայերեն English Русский

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով