Սփյուռք

Դնեպրի քաղաքի օրվա տոնակատարությանը հայ ակտիվիստները ծածանել են Հայաստանի 20 մետրանոց դրոշը

1 րոպեի ընթերցում

Դնեպրի քաղաքի օրվա տոնակատարությանը հայ ակտիվիստները ծածանել են Հայաստանի 20 մետրանոց դրոշը

«Դնեպրոպետրովսկիմարզի հայ երիտասարդներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, հայ համայնքի ակտիվիստները մասնակցել են Դնեպր քաղաքի օրվա տոնակատարությանը։

Ինչպեսհաղորդումէ«Արմենպրես»-ը, հղում անելովAnalitikaUA.netկայքին,ավանդական տարազներով և թեմատիկ շապիկներով շուրջ 80 հայ տոնական երթի ժամանակ ներկայացրեցին պատմական հայրենիքի մշակույթը՝ ազգային երաժշտական գործիքները, երաժշտությունը և պարերը։ Ակտիվիստները ծածանեցին նաև ՀՀ դրոշը։

«Մենք ցույց տվեցինք, որ հայերը իրենց ներդրումն ունեն Դնեպրի մշակույթի զարգացման, տարածաշրջանի երիտասարդների միասնականության գործում։ Մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք մեր քաղաքի հետ շարժվել առաջ։ Երթին մասնակցությունը նաև ևս մեկ առիթ էր ազգովի համախմբվելու»,- ասում է Դնեպրի հայ երիտասարդների միության ղեկավար Նաիրա Կազեյանը։

Հիշեցնենք,որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, միակ կառույցն է, որ միավորում է Ուկրաինայում գործող բորոր համայնքները և հայկական կազմակերպությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում