ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին հանդիպելու է ֆրանսահայերի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին Փարիզում հանդիպելու է ֆրանսահայերի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյազնը «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է. «Վաղը Փարիզի ժամանակով 19.30-ին Փարիզի Pavillon Gabriel սրահում (5 , Avenue Gabriel, 75008 Paris) հանդիպում կունենամ ֆրանսահայերի հետ: Սիրելի հայրենակիցներ, հրավիրում եմ բոլորիդ»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Փաշինյանին օդանավակայանում դիմավորել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ծաղիկներ կխոնարհի Փարիզում Կոմիտասի առջև:

Նախատեսվում է, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայերեն العربية Русский

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին