Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն վստահեցնում է՝ հանրության համար իրենց աշխատանքը դարձնելու է ավելի թափանցիկ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը վստահեցնում է՝ ընտրվելու դեպքում առաջին հերթին ձեռնամուխ է լինելու դատարանի լրատվական ծառայության ձևավորմանը, հանրության համար իրենց աշխատանքները թափանցիկ դարձնելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում դատարանի ընտրության հարցի քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում:

«Վստահության քվեն ստանալուց հետո առաջին հերթին ձեռնամուխ եմ լինելու Վճռաբեկ դատարանում լրատվական ծառայության ձևավորմանը, որում պետք է ներգրավված լինեն ինչպես լրագրողներ, այնպես էլ իրավաբաններ: Բարձրացրածս մտահոգությունը կիսում է նաև Բարձրագույն դատական խորհուրդը: Նրանք պետք է հետևողական լինեն ԶԼՄ-ի հրապարակումների նկատմամբ, այդ հրապարակումները ներկայացնեն դատավորներին, հանրությանը տրամադրեն իրականությանը համապատասխանող տեղեկատվություն»,-ասաց թեկնածուն:

Հաճախ վստահության մակարդակը պայմանավորված է տեղեկատվությունով:

Նա նշեց՝ վճռաբեկ դատարանի որոշումները տեղադրված են համապատասխան կայքում, յուրաքանչյուր ոք կարող է գտնել այս կամ այն որոշումը: Դատարանը նաև տարեկան ընտրանիներ, գործունեության տարեկան հաշվետվություններ է հրապարակում, սակայն դրանք սահմանափակ քանակի պատճառով հասանելի չեն հասարակության լայն զանգվածին: Այս ուղղությամբ նա գործնական քայլերի ձեռնարկումը հրատապ համարեց:

Խունդկարյանը կարևորեց նաև Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության վավերացումը Հայաստանի կողմից: Այն հնարավորություն է տալու Վճռաբեկ դատարանին՝ դիմելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ խնդրելով խորհրդատվական կարծիք տրամադրել այն սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների կիրառմանը: Թեկնածուն վստահեցրեց՝ դա միայն դրական կազդի մեր դատական համակարգի վրա:

ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի նախագահին կընտրի սեպտեմբերի 12-ին քվեարկությամբ:

Հայերեն

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում