Կառավարությունը պատգամավորների առաջարկներն ընդունել է. նախագծում փոփոխություններ են կատարվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն Ազգային ժողովի պատգամավորների առաջարկներն ընդունել է, սեպտեմբերի 6-ին առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախագծում փոփոխություններ են կատարվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 7-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում պատգամավորներին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը խմբակցություններից պաշտոնական առաջարկություններ չի ստացել: Իրեն աշխատանքային կարգով առաջարկությունով դիմել է միայն ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Առաջին փոփոխությունը քվեարկության արդյունքի բացահայտմանը վերաբերող դրույթում է: Այստեղ, բացի շահադիտական դրդումների հիման վրա բացահայտումից, նախատեսված էր նաև նախապես տված խոստման հիման վրա բացահայտումը: Սա տարընթերցումներ էր առաջացնում: Մենք փոփոխեցինք, հանեցինք «նախապես տրված խոստում» բառը, թողեցինք միայն շահադիտական դրդումներով, այն էլ՝ փաստաթղթի, տեսանկարահանման և լուսանկարահանման միջոցով, «այլ առարկաների օգնությամբ» բառերը հանեցինք: Հաջորդ կարևոր փոփոխությունը կաշառք տալու առաջարկը ընդունելուն ձևակերպմանն էր վերաբերում, մենք այս փուլում որոշեցինք, որ «կաշառքի առաջարկը ընդունելու» բառերը հանում ենք, մնում է կաշառք ստանալը և պահանջելը: Մյուս փոփոխությունը ընտրակաշառք տալուն է վերաբերում: Տուգանքից և ազատազրկումից բացի՝ նախատեսեցինք նաև կալանք 2-3 ամիս ժամկետով»,- նշեց նա:

Արդարադատության նախարարությունը փոփոխություններ է կատարել նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծում:

«Այս նախագծից հանվեց 3-րդ հոդվածը: Վերջին փոփոխությունը վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունն էր, որը վարչական պատասխանատվություն էր նախատեսում քվեարկության խցիկում գտնվող քվեարկության իրավունք ունեցող անձի կողմից իր վկայականը տեսանելի ձևով չկրելը: Մենք այս հոդվածի դիսպոզիցիայում սահմանեցինք մեղքի հստակ ձև, արարքը պետք է կատարվի դիտավորությամբ, որպեսզի անձը ենթարկվի վարչական պատասխանատվության»,- ասաց Հովհաննիսյանը:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ այս փոփոխություններից հետո այլևս նախագծի հետ կապված խնդիր չպետք է լինի:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին