Հասարակական

ՀՀ վարչապետը ոչ մի խնդիր չի տեսնում Շանթ Հարությունյանի մամուլի ասուլիս տալու հարցում 

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ոչ մի խնդիր չի տեսնում Շանթ Հարությունյանի մամուլի ասուլիս տալու հարցում 

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արդարադատության նախարարին, որ օրենքով սահմանված կարգով հնարավորություն ընձեռվի Շանթ Հարությունյանին մամուլի ասուլիս տալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասվն լրագրողների հետ զրույցում նշեց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե նա ցանկանում է լրագրողների հետ շփվել, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,-նշեց նա:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» ասուլիսի ժամանակ, պատասխանելով Շանթ Հարությունյանին վերաբերող հարցին, հայտարարել էր, որ քաղբանտարկյալների ազատությունն իր պաշտոնավարման պահից եղել է առաջնահերթություններից մեկը, և իրենք գտել են այն մեխանիզմը, որով դատապարտված անձի պահման ռեժիմը փոխվում է բաց ռեժիմի:

Շանթ Հարությունյանի ընտանիքը չի պահանջում, որ Նիկոլ Փաշինյանը միջամտի դատական իշխանության աշխատանքին. նրանք նոր դատաքննություն են ակնկալում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում