ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գործարկել է «Նոր Ավան» թվայնացված մասնաճյուղը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Երևանի Ծարավ Աղբյուրի 55/15 հասցեում գործարկել է «Նոր Ավան» թվայնացված մասնաճյուղը։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից, նոր, թվայնացված մասնաճյուղում հաճախորդները կարող են ինքնուրույն գրանցվել ACBA Online և ACBA Mobile անվճար համակարգերում, իրենց հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ ստանալ օնլայն խորհրդատվություն։ Գումարի կանխիկացման ու արտարժույթի փոխարկման սարքերը հասանելի են 24/7 ռեժիմով:

«Մասնաճյուղում ինքնասպասարկման միջոցով իրականացնելու ենք մանրածախ սպասարկմանն ուղղված բոլոր գործարքները։ Քայլ առ քայլ նորագույն տեխնոլոգիաներով հաճախորդներին մոտեցնում ենք ամբողջական ինքնասպասարկման։ Բիզնեսի թվայնացումը բանկի համար գերակա ուղղություն է: «Նոր Ավան» մասնաճյուղի տեղը պատահական չենք ընտրել՝ այս թաղամասում հիմնականում երիտասարդ ընտանիքներ են ապրում. համոզված ենք, որ նրանց համար մեր մոտեցումները առավել հոգեհարազատ են։ «Նոր Ավան»-ի փորձը կիրառելու ենք նաև մեր մյուս մասնաճյուղերում», - իր խոսքում նշեց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Մասնաճյուղի բացման կապակցությամբ մեկնարկել է #myacbabank արշավը, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին