Հասարակական

Հայաստանի ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Արսեն Հակոբյանին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Արսեն Հակոբյանին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները, Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 31-ին Երևանի Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված, ԱՄՆ քաղաքացի Արսեն Հակոբյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Հակոբյանը ԱՄՆ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հետախուզվում էր սպանության, 2 մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում