Տնտեսություն

Ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումն ու արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը նախարարության առաջնահերթություններից են

1 րոպեի ընթերցում

Ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումն ու արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը նախարարության առաջնահերթություններից են

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության նախարարությունը մեծապես կարևորում է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումն ու արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփելով՝ այս մասին ասաց նախարար Արթուր Խաչատրյանը:

«Ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը շատ կարևոր է: Հայաստանում նոր մոտեցումներն այնքան էլ տարածված չեն: Նոր թզուկային սորտերը, կարկտապաշտպան ցանցերը, կաթիլային ոռոգման համակարգը տարածված չեն»,-ասաց նախարարն ու հավելեց՝ մեխանիզմի վերանայման խնդիր կարող է առաջանալ:

Նախարարն արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան ևս կարևոր համարեց: «Մեր արտադրանքի հիմնական մասը գնում է մի շուկա: Սրանով մենք խոցելի ենք դառնում՝ թեկուզ արտարժույթի փոխարժեքի տատանումներից»,-ասաց նա:

Նախարարի կարծիքով՝ եթե կարողանանք դիվերսիֆիկացնել մեր արտահանման շուկաները, ապա կկարողանանք մեղմել թեկուզ փոխարժեքի տատանման ռիսկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում