Տնտեսություն

Կառավարությունը օժանդակում է գյուղմթերքի պահպանման սառնարանային պահեստների կառուցման ներդրումային ծրագրին

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը օժանդակում է գյուղմթերքի պահպանման սառնարանային պահեստների կառուցման ներդրումային ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 3 տարով հետաձգեց «Արման ընդ պարտնյոր» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի վճարման ժամկետը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու են սառնարանային պահեստներ, մասնավորապես, գյուղմթերքի պահպանման համար։

«Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 100 նոր աշխատատեղ` 120 հազ. դրամ միջին աշխատավարձով: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր առմամբ շուրջ 5 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 244 մլն ՀՀ դրամ»,- ասաց Մինասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում