Սպորտ

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն անդրադարձել է Ալյոշա Աբրահամյանին

2 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն անդրադարձել է Ալյոշա Աբրահամյանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը անդրադարձել է լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանին, ով կյանքից հեռացել էր օրերս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը նշել է, որ Հայաստանը սգում է հերոս դարպասապահի մահը:

ՈւԵՖԱ--ի կայքում նշված է, որ հայ դարպասապահը, ով Երևանի «Արարատ»-ի կազմում եղել է առանցքային խաղացողներից մեկը, մահացել է 72 տարեկան հասակում:

«Աբրահամյանը եղել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի խաղացողներից մեկը: 1973 թվականին «Արարատ»-ը միակ հայկական ակումբը դարձավ, որը հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում»,- նշված է կայքում:

Ալյոշա Աբրահամյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 28-ին: Սպորտի վարպետ էր: 1966 թվականից ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում: 1971 թվականին եղել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1973 թվականին` երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր: 1975թ. ԽՍՀՄ գավաթակիր: 1966 թվականին արժանացել է «Սմենա» ամսագրի «Լավագույն սկսնակ» մրցանակին: 1973 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների կազմում: Պարգեւատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով: Հանդես է եկել ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում: «Արարատ»-ի կազմում մասնակցել է 189 խաղի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում