ԵՏՀ իրավական վարչության պետի տեղակալի պաշտոնը պետք է համալրի ՀՀ ներկայացուցիչ. Զեյնալյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավական վարչության պետի տեղակալի պաշտոնը թափուր է, և այն պետք է համալրի Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Այդ իսկ պատճառով հորդորում եմ պաշտոնին համապատասխանող և հետաքրքրված բոլոր իրավաբաններին առաջադրել իրենց թեկնածությունը: Գործընթացը բաց ու թափանցիկ է, թեկնածություն ներկայացնելու ժամանակը, ափսոսում եմ, սակայն՝ կարճ»,- գրել է Զեյնալյանը:

Բոլոր պահանջվող որակներն ու այլ մանրամասները տեղադրված են Արդարադատության նախարարության կայքում:

Հայերեն