Life

Դեն Բիլզերյանը հաշվառման է կանգնել զինվորական կոմիսարիատում

1 րոպեի ընթերցում

Դեն Բիլզերյանը հաշվառման է կանգնել զինվորական կոմիսարիատում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը օգոստոսի 27-ին ՀՀ Զինված ուժերում հաշվառման է կանգնել։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ զինվորական կոմիսարիատից:

«Բիլզերյանն այսօր հաշվառում անցավ ՀՀ Զինված ուժերում, նա ներկայացրել էր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»,– ասացին ՀՀ զինվորական կոմիսարիատից:

Օգոստոսի 27-ին Դեն Բիլզերյանը և նրա եղբայրը Հայաստանի քաղաքացիություն են ստացել: Բիլզերյանի օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել օգոստոսի 27-ի գիշերը: Դեն Բիլզերյանը Հայաստանում մի քանի օր կանցկացնի, այնուհետև կմեկնի Թայլանդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում