Արցախ

Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի հետ քննարկել է սահմանում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի հետ քննարկել է սահմանում տիրող իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինԱրցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում