Քաղաքականություն

Վարչապետն անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների հնարավորությանը և խոսեց հանրաքվեի ինստիտուտն ուժեղացնելու մասին

2 րոպեի ընթերցում

Վարչապետն անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների հնարավորությանը և խոսեց հանրաքվեի ինստիտուտն ուժեղացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սահմանադրական փոփոխություններ անելու մասին իր հայտարարությանը և ընդգծել, որ սահմանադրական փոփոխությունները ինքնանպատակ չէ: Հայ-չինական դպրոցի բացման հանդիսավոր միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ սահմանադրական փոփոխությունների գնալը տարբերակներից մեկն է՝ չբացառելով, որ կարող են լինել նաև այլ տարբերակներ, որոնք այդ հարցերն օրակարգից կհանեն: «Բայց որևէ պարագայում որևէ գործողություն չի կարելի դուրս դնել Սահմանադրության, սիրո և համերաշխության տրամաբանությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը:

Փաշինյանն անդրադարձավ նաև հանրաքվեի ինստիտուտը ուժեղացնելու մասին հայտարարությանը: «Այո, պետք է լինեն հարցեր, որոնք լուծվեն հանրաքվեով, որովհետև մեր հանրությունը թավշյա հեղափոխության ընթացքում տեսավ, որ ինքը կարող է որոշումներ կայացնել: Եվ հիմա ոչ թե անընդհատ պետք է հեղափոխություն անել, այլ մենք պետք է ստեղծենք ինստիտուտներ, որոնք հանրությանը հնարավորություն կտան կարևորագույն հարցերի վերաբերյալ որոշում կայացնել: Հանրաքվեի ինստիտուտը պետք է շատ ուժեղացվի»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում