Քաղաքականություն

Իսրայելի արտգործնախարարի տեղակալը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը  

1 րոպեի ընթերցում

Իսրայելի արտգործնախարարի տեղակալը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը  

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան կատարած այցի շրջանակներում Իսրայելի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ:

«Հայ ազգի ողբերգությունը երբեք կասկածի տակ չի դրվել: Կա պատմական հարց, թե ինչպես այն անվանել, բայց այն, ինչ տեղի է ունեցել, փաստ է, որը բոլորն ընդունում են: Սա քաղաքական քննարկումների թեմա դարձնելու հարց չէ, թող պատմաբանները որոշեն, թե ինչպիսի անուն տան այդ ողբերգությանը»,- ասաց արտգործնախարարի տեղակալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսրայելի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվին շրջայց կատարեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում