Օգոստոսի 21-ը Հայաստանի ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի ծննդյան օրն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Հայաստանի Ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի ծննդյան օրն է՝ կլրանար նրա 95 տարին։ Սուրեն Սաֆարյանը իր ստեղծագործությամբ և գործունեությամբ վառ հետք է թողել հայ կերպարվեստի պատմության մեջ։ Իր ժամանակակցի խորը հոգեբանական դիմանկարը, հայրենի բնության քնարական պատկերը, արտասահմանյան շրջագայություններում արված ինքնատիպ շարքերը Սաֆարյանի ստեղծագործական գագաթներն են։

Նրա «Հայրենի մեղեդիներ», «Ազատարարները» և «1945-ի գարնանը» կտավները, որոնք արժանացել են Գրեկովի անվան Արծաթե մեդալի, Սարյանի «Ժաղիկներ Մեծ Հայրենականի մասնակից հայ մարտիկներին», Դեյնեկայի «Սեվաստոպոլի պաշտպանությունը», Սիմոնովի պատերազմական բանաստեծությունների շարքի, Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիայի դասին պատկանող գործեր են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սաֆարյանը երկար տարիներ գլխավորել է Հայաստանի նկարիչների միությունը, նրա օրոք և նրա ջանքերով է ամենաբարդ խորհրդային տարիներին ստեղծվել մինչև օրս գործող «Մի գործի» ամենամյա ցուցահանդեսը, որը միակ գրաքննությունից ազատ ցուցահանդեսն է հանդիսացել ամբողջ Խորհրդային Միության տարածքում և աննախադեպ նշանակություն է ունեցել ժամանակակից հայ կերպարվեստի զարգացման գործում։

Հայերեն

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները