Հասարակական

«Հարավկովկասյան երկաթուղի»-ում գործողությունները դեռևս գաղտնիության շրջանակում են. Դավիթ Անանյան

1 րոպեի ընթերցում

«Հարավկովկասյան երկաթուղի»-ում գործողությունները դեռևս գաղտնիության շրջանակում են. Դավիթ Անանյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում պետական եկամուտների կոմիտեի գործողությունները գաղտնիության շրջանակում են ու ՊԵԿ-ը դեռևս լրացուցիչ տեղեկություններ չի կարող տրամադրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Որոշակի գործողություններ են կատարվում, որոնք գաղտնիության շրջանակում են: Դիմակավորված անձինք չեն եղել, նրանք եղել են ավտոմեքենաների մեջ, վերջում օգնել են որոշ փաստաթղթերի տեղափոխման հարցում»,- ասաց Անանյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է ՊԵԿ-ը գործողությունները գիշերն իրականացրել՝ Անանյանն ասաց. «Որովհետև դատարանից համապատասխան սանկցիան ստացել ենք ուշ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում