«ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի աշխատակիցը ձերբակալվել է՝ անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի աշխատակիցը՝ անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի մարտի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի արհեստանոցում անառակաբարո գործողություններ են կատարվել մանկական գյուղի՝ 2003թ. ծնված սանի նկատմամբ:

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է «ՍՕՍ մանկական գյուղեր»- ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի աշխատակիցը: Վերջինս ձերբակալվել է:

Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել մանկական գյուղի՝ նաև այլ անչափահաս սաների նկատմամբ ենթադրյալ կատարված անառակաբարո գործողությունների վերաբերյալ, որոնց հանգամանքներն ստուգելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին