Հասարակական

Քաղաքաշինության կոմիտեում քննարկել են Երևանի մետրոպոլիտենի զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեում քննարկել են Երևանի մետրոպոլիտենի զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 10ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գործող կայարաններով պակասել է Երևանի մետրոպոլիտենի ուղևորատարությունը, իսկ նոր կայարանների շինարարությունը կապված է ֆինանսական հսկայական ծախսերի հետ: Ոչ մեծ միջոցների ներդրմամբ հարցի լուծման հնարավոր տարբեր առաջարկներ են շրջանառվում:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՔաղաքաշինության կոմիտեից,կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգում մասնագիտական գործունեություն ծավալող, տասնյակ տարիներ մետրոպոլիտենի զարգացման ծրագրերով զբաղվող Նիկոլայ Դավթյանին:

Նիկոլայ Դավթյանը 1987-2001 թվականներին աշխատել է Երևանի մետրոպոլիտենում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ: Նա ներկայացրել է Պահածոների գործարանի տարածքում նախատեսվող մետրոպոլիտենի Սուրմալու (Սուրբ Մարի) կայարանի, մետրոպոլիտենի զարգացման և վերափոխման հեռանկարների վերաբերյալ իր նախագծերը:

Մետրոպոլիտենի երկու՝ Սասունցի Դավիթ և Զորավար Անդրանիկ կայարանների միջև Սուրմալու նոր կայարանը հնարավորություն կտա Սուրմալու, Փեթակ առևտրի կենտրոններն ու Սևան փողոցը՝ ապահովել այլընտրանքային քաղաքային փոխադրամիջոցով, դա կնպաստի տվյալ տարածքների տրանսպորտային բեռնաթափմանը:

Պարոն Ղուլարյանը ծանոթանալով նախագծային աշխատանքին, նշել է, որ մետրոպոլիտենի զարգացումը Երևանի համար ունի ռազմավարական նշանակություն: Նա առաջարկել է Նիկոլ Դավթյանին՝ քննարկում կազմակերպել Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի մոտ` ներկայացված նախագիծը մասնագիտական բոլոր չափորոշիչներին համապատասխան քննարկելու և ապագայում կիրառելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում