Տնտեսություն

Սառնարանային պահեստների կառուցման նպատակով կիրականացվի 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր 

1 րոպեի ընթերցում

Սառնարանային պահեստների կառուցման նպատակով կիրականացվի 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր 

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության կողմից տրամադրվող մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ն: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունն ապրանքներն օգտագործելու է սառնարանային պահեստների կառուցման համար։

«Ծրագրի շրջանակում իրականացնելու է 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 100 աշխատատեղ՝ 120 000 դրամ միջին աշխատավարձով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մինասյանը։ Նրա խոսքով՝ արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 255,5 մլն ՀՀ դրամ, որի մի մասը կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը կարտահանվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում