Լրագրողներն այսուհետև պաշտոնյաների հետ հարցազրույցներ չեն կարողանա իրականացնել Կառավարության նիստերի դահլիճին հարակից միջանցքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության նիստերը լուսաբանող լրագրողներն այսուհետև հնարավորություն չեն ունենա նիստերի դահլիճին հարող միջանցքում անցկացնել հարցազրույցներ պաշտոնյաների հետ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որոշումը կայացվել է շենքի անվտանգության ծառայության կողմից։ «Շենքի պահպանության ռեժիմն օրենքով չի որոշվում, դա որոշում է անվտանգության ծառայությունը։ Հատուկ քննարկումից հետո այդպիսի որոշում է կայացվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Արման Եղոյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է փոխվել նախորդ շաբաթվանից, երբ թույլատրվում էր այդ տարածք մուտք գործել, Արման Եղոյանը նշեց․ «Նախորդ շաբաթ բարձրանում էիք՝ շենքի անվտանգության ռեժիմը խախտելով»։

Որպես փոխզիջում՝ լրագրողներն առաջարկեցին կառավարության նիստին ներկա բոլոր պաշտոնյաների հետ, ովքեր այդ օրը հատուկ հետաքրքրություն կներկայացնեն, կազմակերպել հարցազրույցներ։

Օգոստոսի 9-ի նիստից հետո լրագրողները, ըստ պայմանավորվածության, հնարավորություն ունեցան զրուցելու Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ։

Հայերեն

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար