Իրավունք

Խիստ վերահսկել և կանխել կոռուպցիայի ցանկացած դրսևորում. Քրեակատարողական ծառայությունը հրահանգ է տվել ոլորտի պատասխանատուներին

2 րոպեի ընթերցում

Խիստ վերահսկել և կանխել կոռուպցիայի ցանկացած դրսևորում. Քրեակատարողական ծառայությունը հրահանգ է տվել ոլորտի պատասխանատուներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական ծառայությունում ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը և անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը հանդիպում ունեցան քրեակատարողական հիմնարկների պետերի անվտանգության ոլորտը համակարգող տեղակալների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ քննարկելով աշխատանքային գործունեությունը՝ նրանք անդրադարձել են հիմնարկներում մշտապես իրականացվող խուզարկություններին, ներքին կանոնակարգի պահանջների պահպանմանը:

Հրահանգվել է խիստ վերահսկել և կանխել կոռուպցիայի ցանկացած դրսևորում, բարձրացնել վերահսկողությունը դատապարտյալների վարքագծի կանոնների պահպանման, ներքին կանոնակարգի խախտումների նկատմամբ, լինել առավել զգոն՝ խստագույնս հետևելով և հսկելով ծառայողների և ազատազրկված անձանց, ինչպես նաև նրանց հարազատների հետ միջանձնային հարաբերությունները: Քննարկվել են նաև հնարավոր բոլոր ուղիները՝ արգելված իրերի ներթափանցումն հայտնաբերելու և կանխելու համար:

Խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդրահարույց հարցերի շուրջ խոսեցին և կարծիքներ փոխանակեցին նաև հիմնարկների անվտանգության ոլորտը համակարգող պետի տեղակալները, ներկայացրին առաջարկություններ՝ ըստ հիմնարկների առանձնահատկությունների:

Ծառայության պետի առաջին տեղակալ Մանուկ Միքայելյանը, ամփոփելով խորհրդակցությունը, ներկաներին կոչ արեց անհատական, ինչպես նաև ենթակաների համար օրինակելի մոտեցում ցուցաբերել առաջ քաշված խնդիրների արդյունավետ լուծմանը, լինել առավել հետևողական և ուշադրության կենտրոնում պահել հանձնարարականները հնարավորինս արագ և ժամանակին իրականացնելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում