Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանին ազատ արձակելու միջնորդությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կայացած նիստում դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանին երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:

Նիստի ընթացքում Պավլիկ Մանուկյանի պաշտպանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, պաշտպանը ներկայացրել է նաև Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Շաքե Իսայանի անձնական երաշխավորությունները: Նրանցից յուրաքանչյուրը, որպես երաշխիք, 500 հազարական դրամ էր մուծել դատարան և անձամբ ներկայացել դատական նիստին:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշում կայացրեց մերժել միջնորդությունը` պատճառաբանելով, որ ընթացող դատական քննության ընթացքում ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, այն է՝ ընդգծված բացասական վերաբերմունքը դատարանի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, դատարանին բերում են այն եզրահանգման, որ, հայտնվելով ազատության մեջ, Պավել Մանուկյանը չի դրսևորի պատշաճ վարքագիծ, որով իսկ կխոչընդոտի գործի հետագա քննությանը:

Հայերեն

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում