Սպորտ

Ըմբիշ Վազգեն Թևանյանը ադրբեջանցի մարզիկին հաղթելով դարձավ Եվրոպայի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Վազգեն Թևանյանը ադրբեջանցի մարզիկին հաղթելով դարձավ Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են գերազանց մրցելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը մրցում էր ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադային: Հայ ըմբիշը հաղթեց 5:2 հաշվով:

Եվրոպայի երիտասարդականչեմպիոնի կոչման համար ավեի ուշ կգոտեմարտի նաև գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), ում մրցակիցը կլինի ուկրաինացի Յուրի Իդզինսկին:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում