Հասարակության քննադատությունը կարևոր է մեր աշխատանքում. Գեորգի Ավետսիյան

3 րոպեի ընթերցում

ԾԱՂԿԱՁՈՐ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում տեղի ունեցավ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի հիմնախնդիրները» խորագրով երկօրյա սեմինար-դասընթաց, որի ընթացքում մասնագետները խոսեցին ոլորտի խնդիրների, դրանց լուծման ճանապարհների մասին:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարԳեորգի Ավետիսյանի խոսքով՝ ոլորտը մեծ է, աշխատելու շատ տեղ կա և հասարակությունն էլ պետք է ըմբռնումով մոտենա առկա խնդիրներին: «Հասարակության քննադատությունը կարևոր դերակատարում ունի մեր աշխատանքում, սակայն այն չպետք է բացասաբար անդրադառնա ոլորտի վրա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց Գեորգի Ավետիսյանը:

Նա նշեց նաև, որ ներկայումս լուծվել է վերիֆիկացմանը վերաբերող հարցը, և լաբորատոր մասով խնդիրներ չկան: «Վերիֆիկացումը լաբորատոր մեթոդի տեղայնացումն է: Այսինքն տվյալ օբյեկտը պարտավոր է ապացուցել, որ ունի բոլոր ռեսուրսները, ինչպես նաև մեթոդն օգտագործելու հնարավորություն: Մեզ մինչև օգոստոսի 2-ը ժամանակ էր տրված և մենք լուծել ենք այդ խնդիրները: »,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն անդրադարձավ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին, տեղական արտադրողներին՝ նշելով, որ պետք է քաղաքացու գիտակցություն ներմուծենք սննդամթերքի անվտանգության տարրական կանոները:

«Բոլորն ուզում են, որ իրենց համար լավ լինի, արտադրանք տան: Ուզում են հին պիտակներն օգտագործել, ուզում են չստուգվել ու չտուգանվել եւ ունենան բարեկարգ ու առաջադեմ երկիր»:

Վահե Դանիելյանի հավաստմամբ՝ որևէ բան արտադրողը պետք է ծանոթանա ԵԱՏՄ կանոնակարգի պահանջներին ու փորձի հնարավորինս պահպանել այդ կանոնակարգը: «Հաց արտադրողը գոնե մեկ անգամ պետք է կարդա այդ կանոնակարգը, հասկանա իր գործառույթը, իրավունքները ու նոր ձեռնամուխ լինի գործի կատարմանը»,-ընդգծեց Վահե Դանիելյանը:

ՀՀ ԳԱԱ էկոլոգանոսֆերային կենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի խոսքով՝ այնքան կարևոր չէ, թե ինչպես է արտադրվում ինչ-որ բան, այլ ավելի կարևոր է, թե ինչպես է այն հասցվում սպառողին: «Օրինակ՝ հացի արտադրամասում ամեն ինչ իրականցվում է համապատասխան կարգով, բայց առաքիչը ինչ-որ ավտոմեքենայով այն հասցնում է վաճառակետ ու գրկելով տեղափոխում խանութ»,- հավելեց նա:

Հայերեն Русский

Հայաստանում օդի ջերմաստիճանը կպահպանվի բարձր, սակայն +40 աստիճան չի կանխատեսվում

ԱՄՆ-ն արգելել է վտանգավոր բժշկական-կենսաբանական հետազոտությունների դաշնային օժանդակությունը

Հայաստանում կխստացվեն ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումների անվտանգության պահանջները

Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ

ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 իրաքցի զինյալ

«Գիտության շաբաթ 2026»-ի շրջանակում հայտարարվում է «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթ

Ալժիրի խորհրդարանն առաջին անգամ կին է գլխավորել

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը

674 միլիոն 758 հազար դրամ ներդրմամբ Փամբակում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր

Ուկրաինայի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ իրանական նավին հարվածը միտումնավոր չի եղել. Արաղչի