Հասարակական

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներ Սերգեյ Կյուրեղյանը եւ Տիգրան Մանուկյանն ազատ են արձակվել

1 րոպեի ընթերցում

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներ Սերգեյ Կյուրեղյանը եւ  Տիգրան Մանուկյանն ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներ Սերգեյ Կյուրեղյանը եւ Տիգրան Մանուկյանն ազատ են արձակվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց խափանման միջոցն օգոստոսի 3-ին փոխվել է «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորների երաշխավորությամբ:

Սերգեյ Կյուրեղյանի եւ Տիգրան Մանուկյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Վահե Էնֆիաջյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում