Քննչական կոմիտեն միջոցներ է ձեռնարկում պարզելու Մաշտոցի պողոտայում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան տարբեր առարկաներով վնասած անձանց ինքնությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան տարբեր առարկաներով վնասած անձանց ինքնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. մայիսի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 13:00- 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոցի խաչմերուկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ինչ-որ առարկաներով դիտավորյալ հարվածներ են հասցրել և վնասել իրեն պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են ավտոմեքենայի մեջ տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ փակում նշված ավտոմեքենայի ճանապարհը, նրանցից մեկը քաշելով պոկում է ավտոմեքենայի առջևի համարանիշը և նետում ավտոմեքենայի հետևի կոտրված ապակուց ներս, իսկ մեկ ուրիշը՝ կոտրում ավտոմեքենայի ապակեմաքրիչ ձողը և դրանով հարվածում մեքենայի դիմապակուն:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի կամ դեպք մասին ընդհանրապես, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Բացթողումները կվերլուծվեն, սխալների ուղղությամբ աշխատանք կտարվի. ազատ ոճի ըմբշամարտիկներն ամփոփել են ԱԱ-ի արդյունքները

Աշխարհում ծայրահեղ աջ շարժումը կազմալուծվում է. Սանչեսը՝ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքների մասին

ՆԳՆ-ն Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունների դադարեցման վերաբերյալ տվյալ չունի

Նոր կենսաչափական անձնագիրը անձի իրավական պաշտպանության մասին է. Նելլի Դավթյան

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

ՆԳ նախարարը ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննության ուշացումները բացատրել է դիմելիության աճով

Կենսաչափական տվյալների հավաքագրման նոր համակարգով նոյեմբերի 3-ի դրությամբ սպասարկվել է 2700 քաղաքացի

ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինի

Քաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումները

Թրամփը մտադիր չէ հանրապետականների պարտության պատճառով փոխել կառավարության կազմը