Տնտեսություն

Գյումրիում տրիկոտաժի արտադրության ոլորտում կստեղծվի 60 նոր աշխատատեղ 

1 րոպեի ընթերցում

Գյումրիում տրիկոտաժի արտադրության ոլորտում կստեղծվի 60 նոր աշխատատեղ 

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում Գյումրիում գործող «Լենտեքս» ՍՊԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է կատարել 1.98 մլրդ դրամի ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու նպատակով: «Լենտեքս»-ը կարտադրի բարձր որակի տրիկոտաժե քաթաններ՝ հագուստեղեն կարելու համար։ Արդյունքում՝ կստեղծվի 60 նոր աշխատատեղ` 80 հազար դրամ միջին աշխատավարձով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: Նրա խոսքով՝ ներկա դրությամբ ընկերությունում աշխատում է 396 մարդ:

Ըստ նախարարի, «Լենտեքս»-ն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում ունեցել է 960 մլն դրամի արտադրանք, որից արտահանումը կազմել է 50 տոկոս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում