Սպորտ

«Բանանց»-ը շնորհավորել է «Փյունիկ»-ին պատմական արդյունք գրանցելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

«Բանանց»-ը շնորհավորել է «Փյունիկ»-ին պատմական արդյունք գրանցելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանանց»-ը շնորհավորել է «Փյունիկ»-ին պատմական արդյունքի հասնելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: ««Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհավորել է «Փյունիկին» այս նվաճման համար և հույս է հայտնում, որ եվրագավաթային հաղթարշավը կշարունակվի»,- հայտնել է աղբյուրը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հուլիսի 31-ին հյուրընկալել էր ղազախական «Տոբոլ»-ին (1:0): Թեպետ առաջին խաղում «Փյունիկ»-ը պարտվել էր 2:1 հաշվով, բայց մրցակցի դաշտում խփած միակ գոլի շնորհիվ պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմերից հենց «Փյունիկ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ:

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկ»-ը կխաղա «Մաքաբի» (Թել Ավիվ)-«Ռադնիչկի» (Նիշ) զույգի հաղթողի հետ։ Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «Մաքաբի»-ն՝ 2:0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում