Հասարակական

ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան և Կենտրոնական զինվորական հոսպիտալ

1 րոպեի ընթերցում

ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան և Կենտրոնական զինվորական հոսպիտալ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը դիտարկման նպատակով այցելել է կենտրոնական հավաքակայան և Կենտրոնական զինվորական հոսպիտալ (ԿԿԶՀ)։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Գնդապետ Ավետիսյանը հավաքակայանում ծանոթացել է զորակոչի կազմակերպման գործընթացին, զրուցել զորակոչիկների հետ: Մուրացանի ԿԿԶՀ-ում նույնպես հանդիպել է զորակոչիկների հետ և ծանոթացել նրանց առողջական վիճակին»,- ասված է հաղորդագրությունում:

Բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների գանգատները և դրանց լուծման տարբերակները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում