Սպորտ

«Ալաշկերտ»-ը շնորհավորել է «Փյունիկ»-ին պատմական արդյունքի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ը շնորհավորել է «Փյունիկ»-ին պատմական արդյունքի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհավորել է «Փյունիկ»-ին` Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արդեն օգոստոսի 2-ին «Ալաշկերտը» կընդունի Մոնտենեգրոյի չեմպիոն «Սուտյեսկային»` Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում:

Մոնտենեգրոյում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է «Ալաշկերտի» հաղթանակով` 1:0:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց ղազախական «Տոբոլ»-ին (1:0): Թեպետ առաջին խաղում «Փյունիկ»-ը պարտվել էր 2:1 հաշվով, բայց մրցակցի դաշտում խփած միակ գոլի շնորհիվ պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմերից հենց «Փյունիկ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ:

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Տոբոլ»-«Փյունիկ» զույգի հաղթողը կխաղա «Մաքաբի» (Թել Ավիվ)-«Ռադնիչկի» (Նիշ) զույգի հաղթողի հետ։ Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «Մաքաբին» 2:0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում