Քրեակատարողական ծառայության պետը «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակազմին է  ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հուլիսի 30-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:

Հաղորդագրության մեջ նշված է. «Ծառայության պետը շնորհավորեց Է. Գրիգորյանին հիմնարկի ղեկավարումը ստանձնելու առիթով: Քրեակատարողական ծառայության պետը նշեց, որ ցանկացած ոք, ստանձնելով պետությանը ծառայելու պատասխանատվությունը, պետք է անի առավելագույնը՝ ժողովրդի սպասումները արդարացնելու համար: «Հանրապետությունում ստեղծված իրավիճակում ղեկավարության կողմից առաջ քաշված պահանջները լոկ խոսքեր չեն, և բոլորս միասին պետք է լծվենք դրանց իրականացման գործին… Հույս ունեմ, որ հիմնարկի անձնակազմը, նոր ղեկավարի շուրջ համախմբված, կարճ ժամանակահատվածում կբարեփոխի, կբարելավի հիմնարկի աշխատանքների որակը, արդյունավետությունը»,- ասաց Ա. Մխոյանը:

Այնուհետև ծառայության պետը, հետամուտ լինելով անցյալ աշխատանքային այցին տրված հանձնարարականների կատարման արդյունավետությանը, շրջայց կատարեց հիմնարկի տարածքում: Փաստելով կատարված աշխատանքները՝ հայտնեց իր վստահությունը հիմնարկի վարչակազմի նկատմամբ:

Այցի ընթացքում անհատական հանդիպումներ ունեցավ մի քանի դատապարտյալների հետ՝ նրանց կողմից բարձրացված հարցերին տալով սպառիչ պատասխաններ: Ա. Մխոյանը հանդիպեց նաև կալանավորված անձանց և դատապարտյալներին տեսակցության եկած հարազատներին՝ վերջիններիս հորդորելով ոչ մի դեպքում չգնալ կոռուպցիոն գործարքի թե՛ իրենց ազատազրկված հարազատների, թե՛ ծառայողների հետ: Ա. Մխոյանը հավաստիացրեց նաև, որ հիմնարկում անվտանգությունը լիարժեք ապահովված է:

Հանդիպման ավարտին արդարադատության գնդապետ Է. Գրիգորյանն իր և անձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց և հավաստիացրեց, որ ի պաշտոնե իրենց վերապահված գործառութային պարտականությունները կկատարեն պատշաճ և ժամանակին»:

Հայերեն

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ

ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը

Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո

ONEX-ը գործարկեց ROXY-ին՝ Հայաստանում առաջին օնլայն գնումների AI օգնականին

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան

Եվրոպական մի շարք ընկերություններ հայտնել են սուպերմարկետների սառնարանների վրա նոր կիբերհարձակումների մասին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/11/26