Սպորտ

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը 7-րդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը 7-րդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը շարունակում է անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական Սոչի քաղաքում կայացած պրոֆեսիոնալ երեկոյի ընթացքում Երիցյանը 8 ռաունդային մենամարտում ուժերը չափեց Հարավային Աֆրիկան ներկայացնող 40-ամյա Ալի Ֆունեկայի հետ: Վերջինս 53 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում:

Երիցյանը գերազանցեց մրցակցին միավորների առավելությամբ:

Հայ բռնցքամարտիկը 7-րդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում