«Սեւան» Ազգային պարկ»-ի տնօրենը հերքում է իր կողմից բժշկի դիմելու մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սեւան» Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենն «Արմենպրես»-ի հետ զրույցում անձամբ հերքեց տարածված տեղեկատվությունն առ այն, որ իր ինքնազգացողությունը վատացել է Սեւանա լճի ջուրը խմելուց հետո: «Ես լճի ջուրը երեկ խմել եմ տարբեր ափերից՝ համոզելու համար բոլորին, որ ջրիմուռների ակտիվացումը չի կարող լինել վարակիչ հիվանդությունների աղբյուր, վնասել մարդու առողջությանը:

Ընդ որում, լճի ջուրը խմել եմ մի քանի տեղերից, որտեղ ջրիմուռներով ծածկված մեծ զանգվածներ են նկատվել: Իմ ինքնազգացողության վատացման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ ես առհասարակ բժշկի չեմ դիմել, իսկ ինքնազգացողությունս թե երեկ, թե այսօր միանգամայն բավարար է»,-հավաստեց Վահե Գուլանյանը:

«Սեւան» Ազգային պարկ»-ի տնօրենը ջրիմուռների ակտիվությունը կապեց բարձր ջերմաստիճանի հետ եւ միաժամանակ հույս հայտնեց, որ երկու-երեք շաբաթ հետո լճի ջուրը կվերադառնա իր բնական գույնին ու վիճակին:«Կարծում եմ, որ այս վիճակը Սեւանա լճում առաջացել է բարձր ջերմային ռեժիմի պատճառով: Եթե Սեւանա լճից լրացուցիչ ջրբացթողում իրականացնելու թույլտվություն առաջիկայում չտրվի կառավարության կողմից, ապա ամեն ինչ շուտով կընկնի իր տեղը»,-նշեց Վահե Գուլանյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի բաց առաջնությունում Հայաստանը նվաճել է չեմպիոնական երկու տիտղոս

Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմ սկսելու համար

ՀՀ կառավարության նիստ

Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի հայցի հիման վրա հարուցված վարույթը

Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին

Երևանի կոնյակի գործարանը COP17 գագաթնաժողովին

Հայաստանը Կոստա Ռիկայի փորձը կկիրառի կենսառեսուրսների տվյալների բազայի զարգացման համար

NVIDIA-ի հիմնադիրը հայկական Firebird-ը համարում է Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

Երևանի Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցներում ինքնակամ տեղադրված կրպակներ են ապամոնտաժվել