Հայկական զբոսաշրջային ընկերությունները կմասնակցեն Ճապոնիայում կայանալիք ցուցահանդեսին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 7 զբոսաշրջային կազմակերպություն սեպտեմբերի 20-23-ը Ճապոնիայի մայրաքաղաքում ներկայացնելու է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Այս մասին հայտնում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ «Tourism Expo Japan» 2018 ցուցահանդեսին պատշաճ կերպով նախապատրաստվելու և հաջողությամբ անցկացնելու նպատակով հուլիսի 27-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը և Հայաստանի Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի (ՀԶԶՀ) գործադիր տնօրեն Արա Խզմալյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

«Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց հետ փոխանակելու են համապատասխան փորձը, գիտելիքը և տեղեկությունները»,- ասված է հաղորդագրությունում:

ՀԶԶՀ-ն, Զբոսաշրջության զարգացման 2018 թվականի ծրագրի շրջանակում, ցուցաբերելու է ֆինանսական աջակցություն՝ Հայաստանի ազգային տաղավարի ձևավորման, կառուցապատման և կահավորման գործում, տրամադրելու է գովազդատեղեկատվական նյութեր «Tourism Expo Japan» 2018թ. միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին զբոսաշրջային օպերատորների մասնակցության պատշաճ ապահովման համար:

Զբոսաշրջության կոմիտեն վերահսկելու է նախատեսվող միջոցառումների համար ՀԶԶՀ-ի կողմից հատկացվող ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, նախապատրաստական և ընթացիկ աշխատանքները:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն իրականացնելու է զբոսաշրջային կազմակերպությունների ճանապարհորդական ծախսերի լիարժեք ֆինանսավորում և տաղավարի վարձակալության համաֆինանսավորում, Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ներկայացնող ճապոներեն տեղեկատվական նյութի հրատարակման ֆինանսավորում։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (ՃՄՀԳ)՝ JICA-ն, ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության ապահովման համար տրամադրում է տեխնիկական աջակցություն՝ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում – փուլ 2» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ – ՃՄՀԳ համատեղ ծրագրի շրջանակում:

Մասնակից զբոսաշրջային օպերատորները ցուցահանդեսին մասնակցելու են համաֆինանսավորման սկզբունքով:

Հայերեն English

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ

Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է

Երևանի ավագանու թափուր մանդատները տրվել են «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի հաջորդ թեկնածուներին