ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է ոստիկանապետի կողմից քաղաքացու ընդունելությանը վերաբերող լրատվամիջոցի հրապարակումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է ոստիկանապետի Վալերիյ Օսիպյանի կողմից քաղաքացի Սուսաննա Համբարձումյանի ընդունելությանը վերաբերող «Հրապարակ» օրաթերթի հրապարակումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պարզաբանման մեջ նշված է. ««Հրապարակ» օրաթերթի 27.07.2018թ. «Օսիպյանը թուղթուգիր է՞լ է քանդում» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանությունում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը սահմանված է ՀՀ ոստիկանության պետի 06.11.2017թ. թիվ 3050-Ա հրամանով:

Ըստ Հրամանով հաստատված կարգի՝ քաղաքացիները ոստիկանության պետի մոտ ընդունելության ներկայանում են ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ընդունարան: Քաղաքացիները գրանցվում են քաղաքացիների ընդունելության հաշվառման մատյանում՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Քաղաքացիների ընդունելության հաշվառման մատյանը վարում է Ընդունարանի ծառայողը, ով քաղաքացուն գրանցում է ընդունելությունների հաշվառման մատյանում՝ հայտնելով ընդունելության օրը, ժամը:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կողմից քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթվա երրորդ օրը, ժամը 16:00-ից մինչև 18:00-ը:

Հրապարակման մեջ հիշատակված Սուսաննա Համբարձումյանին 2 անգամ՝ 13.03.2012թ. և 28.03.2012թ. ընդունել է տվյալ պահին ՀՀ ոստիկանության պետի օգնական, ներկայիս ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մ.Հակոբյանը, ում կողմից խնդրի ուսումնասիրության արդյունքում պարզաբանվել է ՀՀ օրենսդրության համապատասխան ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի դրույթների պահանջները: Միաժամանակ՝ ընդունելության արդյունքներով ՀՀ ոստիկանության պետին զեկուցվել է քաղաքացու կողմից բարձրացված հարցը՝ օպերատիվ-հետախուզական աշխատանքների ոլորտում համապատասխան հանձնարարականներ տալու առաջարկով:

Վերջին շրջանում Սուսաննա Համբարձումյանը սահմանված կարգով հերթագրվել և հրավիրվել է ՀՀ ոստիկանության պետ Վ.Օսիպյանի ընդունելությանը, սակայն, ելնելով ընդունելություն հայցող քաղաքացիների մեծաքանակ լինելուց և ՀՀ ոստիկանության պետի աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածությունից, վերջինիս, ինչպես նաև մի խումբ այլ քաղաքացիների ընդունելությունը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության պետի կողմից ընդունելության հաջորդ ամսվա սահմանված օրը:

Հրապարակման մեջ տեղ գտած այլ՝ ոչ լիարժեք ընկալելի խնդիրների շուրջ քննարկման նպատակով քաղաքացի Սուսաննա Համբարձումյանը Հրամանով սահմանված կարգով հերթագրվել և հրավիրվել է ՀՀ ոստիկանության պետի հաջորդ ընդունելությանը:

Ինչ վերաբերում է ոստիկանության պետի կողմից ընդունելությունն ընդհատելու` Ս. Համբարձումյանի «բացատրությանը», ապա այն լիովին հորինվածք է:

Իրականում ոստիկանության պետը ոչ թե «կանչով բացակայել է», այլ այդ ընթացքում Կառավարությունում մասնակցել է խորհրդակցության, որի ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի համաժողովի կազմակերպչական խնդիրներ, իսկ վերադառնալուց հետո ևս երկու ժամ շարունակել է քաղաքացիների ընդունելությունը:

Լրատվամիջոցներին կրկին կոչ ենք անում լիարժեք տեղեկատվություն հրապարակելու համար դիմել ոստիկանության համապատասխան ծառայություն. ոստիկանությունը միշտ պատրաստ է համագործակցության»:

Հայերեն

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա