Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի պատանիների չեմպիոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի պատանեկան, երիտասարդական թիմերը շարունակում են մեդալներ նվաճել Եվրոպայի առաջնությունում

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իտալական Միլան քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: 85 կգ քաշային պարգում պատանիների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետկան պոկեց 115 կգ և հրեց 146 կգ: Երկամարտի 261 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Նախօրեին Եվրոպայի չեմպիոն կոչումներն էին նվաճել Կարեն Մարգարյանը և Մարգարիտա Առաքելյանը:

Հայերեն العربية