Զարուհի Հովհաննիսյանը խախտել է Դիտորդների խմբի կողմից հասարակական վերահսկողություն իրականացնելու կարգը. ՀՀ արդարադատության նախարարություն

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) դիտորդների խմբի անդամի հայտարարության վերաբերյալ: «Արմենպրես»-ին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը, անդրադառնալով ազատազրկված կանանց իրավունքներին, օրերս հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ «Աբովյան ՔԿՀ-ում կալանքի տակ է 4 անչափահաս երեխայի մայր, այն դեպքում, երբ օրենքով չպետք է իրականացվեր: Երեխաների խնամակալության հարցը մինչ այժմ լուծված չէ»:

Հարցի կապակցությամբ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանի 5-րդ գլխով սահմանված է Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից հասարակական վերահսկողություն իրականացնելու կարգը, որի 13-րդ կետի համաձայն՝ «Վերահսկողությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ այցելություններ կատարելու և կատարված այցելությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և հասարակությանը հաշվետվություններ ներկայացնելու ձևով: Ներկայացվում են երեք տեսակ հաշվետվություններ՝ ընթացիկ, տարեկան և հրատապ, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տալիս է իր մեկնաբանություններ»:

«Վերոգրյալից բխում է, որ Դիտորդների խմբի կողմից իրենց հասարակական վերահսկողության արդյունքում հայտնի դարձած տեղեկությունները, որոնք ամփոփվում և պարտադիր ներկայացվում են ՀՀ արդարադատության նախարարությանը, միաժամանակ կարող են տրամադրվել նաև հասարակությանը՝ բացառապես ՀՀ ԱՆ-ի կողմից հաշվետվությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալուց հետո: Մինչդեռ սույն թվականի հուլիսի 25-ին «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում Դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը հրապարակային հայտարարել է, որ ««Աբովյան» ՔԿՀ-ում կալանքի տակ է 4 անչափահաս երեխայի մայր, այն դեպքում, երբ օրենքով կալանքը չպետք է իրականացվեր...»»,-նշված է հաղորդագրության մեջ:

ԱՆ-ից տեղեկացնում են , որ նշված հայտարարությունը անելով՝ Դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը խախտել է Դիտորդների խմբի կողմից հասարակական վերահսկողություն իրականացնելու կարգը: «Ինչ վերաբերում է կալանավորված անձին, ապա հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը քաջատեղյակ է «Աբովյան» ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող 4 անչափահաս երեխայի մոր խնդիրներից, որոնց լուծման ուղղությամբ ձեռնարկվել են և ձեռնարկվում են միջոցառումներ: Մասնավորապես՝ կալանավորված կինը սույն թվականի մայիսի 25-ին հայտնել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, որ երեխաներից մեկին ցանկանում է տեղավորել մանկատուն: Տարվել է բացատրական աշխատանք, որի արդյունքում հրաժարվել է երեխային մանկատուն ուղարկելու մտքից. վերջինս դիմել է Երևանի քաղաքապետարան՝ նշված հարցում իրեն աջակցելու համար: Ի պատասխան կալանավորված անձի խնդրանքի՝ քաղաքապետարանի իրավասու մարմինը հայտնել է, որ երեխայի ծննդյան վկայականի, առողջական վիճակի մասին տեղեկանքի և երեխայի օրինական ներկայացուցչի առկայության դեպքում խնդրին կտրվի դրական լուծում: Ներկայում երեխաներից մեկը գտնվում է Հայ օգնության ֆոնդում (ՀՕՖ): Ինչ վերաբերում է անչափահաս երեխաների խնամքի հարցին, ապա վերջիններս գտնվում են կալանավորված կնոջ փաստացի ամուսնու խնամքի ներքո, իսկ երեխաներից մեկը գտնվում է Հայ օգնության ֆոնդում (ՀՕՖ), մինչև խնամակալության հարցի վերջնական լուծում ստանալը»,- հայտնում են արդարադատության նախարարությունից:

Հայերեն

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ