Հասարակական

Յուրի Խաչատուրովը ներկայացավ Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության

1 րոպեի ընթերցում

Յուրի Խաչատուրովը ներկայացավ Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քիչ առաջ եկավ Հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության նպատակով: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Լրագրողների հարցին, թե մտավախություն չունի արդյոք քրեական գործում ներգրավելու որպես մեղադրյալ, Խաչատուրովը պատասխանեց՝ «ոչ»:

ՀՔԾ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Խաչատուրովը Մարտի 1-ի գործով ունի վկայի կարգավիճակ։

Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը:

Մարտի 1-ի գործի շրջանակներում հուլիսի 26-ին հարցաքննության է կանչվել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում