Տնտեսություն

Տրիկոտաժի արտադրության ոլորտում կստեղծվեն նոր աշխատատեղեր 

1 րոպեի ընթերցում

Տրիկոտաժի արտադրության ոլորտում կստեղծվեն նոր աշխատատեղեր 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից կօգտվի նաև «Սաթենկար» ՍՊԸ-ն:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվեց գործադիրի հուլիսի 26-ի նիստում:

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 286.5 մլն դրամի ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու նպատակով, ինչն էլ իր հերթին կծառայի բարձր որակի տրիկոտաժե քաթանների ստացմանը՝ հագուստեղեն կարելու համար։

Արդյունքում՝ երեք տարվա ընթացքում կստեղծվի 24 նոր աշխատատեղ, հասցնելով դրանք 68-ի` 94 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում