Հասարակական

Երևանն սպասարկող ճանապարհային ոստիկանները մեկ օրում հատուկ տարածք են տեղափոխել 28 ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

Երևանն սպասարկող ճանապարհային ոստիկանները մեկ օրում հատուկ տարածք են տեղափոխել 28 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքը սպասարկող ճանապարհային ոստիկանները հուլիսի 24-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ուժեղացված ծառայության արդյունքում ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 28 մեքենա, որոնցից 4-ը եղել են առանց համապատասխան փաստաթղթերի, 2-ի համարանիշերը՝ փակված, 1-ինը՝ կեղծված, 1 տրանսպորտային միջոց մաքսազերծված չի եղել, 7-ը չեն ունեցել ԱՊՊԱ պայմանագիր, 2 վարորդ մեքենան վարել է ալկոհոլի ազդեցության տակ, մյուսները չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։

Ուժեղացված ծառայությունը կրելու է պարբերական բնույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում