Քաղաքականություն

Նախընտրական բանավեճերի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը. քաղաքագետի անդրադարձը

5 րոպեի ընթերցում

Նախընտրական բանավեճերի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը. քաղաքագետի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում են Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով զբաղվող վարչապետին առընթեր հանձնաժողովի և ԱԺ աշխատանքային խմբի աշխատանքները: Այլ հարցերի հետ միասին քննարկվող թեմաների օրակարգում է նաև նախընտրական բանավեճերի անցկացումն օրենսդրությամբ ամրագրելու հարցը: Տարբեր քաղաքական ուժեր հանդես են եկել առաջարկություններով, ըստ որոնց նախընտրական քարոզարշավի ժամանակ կազմակերպվող քաղաքական բանավեճերի կազմակերպմանը պետք է տալ օրենսդրական կարգավորում:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նախընտրական բանավեճերը հանդիսանում են ժողովրդավարական ընտրությունների անբաժանելի ուղեկիցը: Դրանց շնորհիվ հասարակության լայն շերտերն ավելի են իրազեկվում տարբեր խնդիրների վերաբերյալ այս կամ այն կուսակցության դիրքորոշման մասին և հնարավորություն ստանում ավելի հեշտ կողմնորոշվել ընտրություն կատարելիս: Բացի դրանից, ի ցույց են դրվում նաև մասնակից կուսակցական գործիչների անձնային որակները և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու հմտությունները:

Հայաստանում 1991 թվականից ի վեր անցկացված նախագահական ընտրություններում նախընտրական հեռուստաբանավեճ տեղի է ունեցել միայն 2003թ. ընտրությունների երկրորդ փուլում՝ թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի միջև: Դրանից հետո անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ տարբեր հեռուստաընկերությունների կողմից պարբերաբար փորձեր են կատարվել կազմակերպելու քաղաքական բանավեճեր, սակայն, հրավիրված անձիք մերժել են, և բանավեճերը չեն կայացել: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավների ժամանակ ևս տեղի չեն ունեցել բանավեճեր, որոնցում ներգրավված կլինեն կուսակցական լիդերներ: Վերոնշյալ իրողությունները վկայում են այն մասին, որ Հայաստանում «բանավեճային մշակույթը» թույլ է զարգացած և օրենսդրական ամրագրման կարիք ունի: Գաղտնիք չէ, որ այդ մշակույթի զարգացման պահանջն էլ ավելի է կարևորվում կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում:

Կարելի է, օրինակ, օրենսդրորեն ամրագրել Հանրային հեռուստաընկերության ու Հանրային ռադիոյի կողմից նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետերի թեկնածուների միջև բանավեճերի կազմակերպման պահանջը։ Դրա շնորհիվ ընտրողները քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի համեմատության միջոցով հնարավորություն կունենան իրական պատկերացում կազմել այս կամ այն քաղաքական կուսակցության տեսլականի վերաբերյալ: Բացի այդ այն կարող է նպաստել նաև քաղաքական գործընթացների հանդեպ քաղաքացիների հետաքրքրվածության բարձրացմանը:

Հնարավոր տարբերակ է համարվում նաև նախընտրական բանավեճերից հրաժարվելու դեպքում օրենսդրությամբ որոշակի տույժերի նախատեսման պրակտիկան: ԱՄՆ-ում, օրինակ, եթե նախագահի թեկնածուն հրաժարվում է բանավեճին մասնակցելուց, ապա նա զրկվում է հավելյալ հեռուստաեթերաժամերից օգտվելու հնարավորությունից: Բացի այդ հրաժարվող քաղաքական գործիչը պարտավոր է հանդես գալ հրաժարման կոնկրետ պատճառների վերաբերյալ հայտարարությամբ: Ռուսաստանի Դաշնության Ընտրական օրենսգիրքն էլ նախատեսում է, որ թեկնածուներն անվճար եթերաժամանակի կեսը պետք է օգտագործեն քննարկումների և «կլոր սեղաններ»-ի անցկացման վրա: ՌԴ ԸՕ-ն, սակայն, բանավեճերից հրաժարման դեպքում տույժեր չի նախատեսում: Իսկ ԳԴՀ-ում էլ նախընտրական բանավեճերն այնքան են սերտաճած ընտրական գործընթացներին, որ շատ հաճախ վճռորոշ ազդեցություն են ունենում ընտրական արդյունքների վրա: Եվ դրանով է պայմանավորված, որ բանավեճերում «հաղթող» կուսակցական գործիչը զգալիորեն նպաստում է ընտրությունների ժամանակ իրենց կուսակցության օգտին հավելյալ քվեների ձեռքբերմանը:

Պետք է նկատել, որ նախընտրական բանավեճերի կազմակերպմանը օրենսդրական կարգավորում տալու պահանջը միտված է քաղաքական մշակույթի ձևավորմանը և ժամանակավոր բնույթ է կրելու: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այն կարող է հետագայում հիմքեր ստեղծել, որպեսզի հասարակական հնչեղություն ունեցող տարբեր հարցերը դառնան քաղաքական բանավեճերի քննարկման առարկա, որի ժամանակ քաղաքական գործիչների միջև տեղի կունենա մտքերի փոխանակում, և քաղաքացիները հնարավորություն կստանան կոնկրետ թեմայի վերաբերյալ լսել այլընտրանքային մոտեցումներ:

Մովսես Հարությունյան,

Քաղաքագետ

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը

Քաղաքականություն

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների նորընտիր վարչապետի հետ

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների նորընտիր վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Քաղաքականություն

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ. Հակոբ Արշակյան

Քաղաքականություն

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ. Հակոբ Արշակյան

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

Քաղաքականություն

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում