Հասարակական

Մայրաքաղաքի վերելակներում քաղաքացիներ են արգելափակվել

1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքի վերելակներում քաղաքացիներ են արգելափակվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 23-ին, ժամը 04:20-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 33 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

Հուլիսի 23-ին ժամը 00:27-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 36ա շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն Ա. Ս.-ին դուրս են բերել վերելակից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում