Ալավերդու պղնձաձուլական գործարանի թափոնները լցվում են Դեբեդ գետը. իրավասու մարմինները գնացել են ահազանգի հետքերով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը: Այս մասին հուլիսի 21-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց էջում ահազանգել են «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամները: Հրապարակման հետ ՀԲՃ անդամները նաև տեսանյութ են տեղադրել:

Բնապահպանության նախարարությունը հաստատել է գետի աղտոտման մասին տեղեկությունը: Նախարարության մամլո խոսնակ Արմեն Վարդանյանը «Արմենպրես»-ին փոխանցեց, որ խնդրին տեղեկացել են համացանցից և անմիջապես անհրաժեշտտեղեկատվությունը փոխանցել Բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

«Արմենպրես»-ի հետ զրույցումԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանընշեց՝ չնայած ոչ աշխատանքային օրվան, տարածքային ստորաբաժանումն արդեն իսկ անհրաժեշտ ուսումնասիրություններն իրականացրել է:

«Չնայած, որ ոչ աշխատանքային օր է, գործին ընթացք է տրվել: Տարածքային ստորաբաժանման մասնագետներն արդեն ջրից նմուշառում են կատարել, որպեսզի ուղարկեն Երևան և լաբորատորիայում պարզեն, թե ինչ արտանետման մասին է խոսքը: Հետազոտության արդյունքները եկող շաբաթվա սկզբում կհրապարակենք»,-«Արմենպրես»-ին ասացԱրթուր Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով` տարածքային ստորաբաժանման տեսուչներն իրեն հաղորդել են, որ արտանետումների հոսքը նվազել է, սակայն ամբողջությամբ չի դադարել:

Հայերեն English Русский

Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ՊԵԿ

ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար

ՀԾԿՀ-ում քննարկվել է կուտակիչ կայանների գործունեության կարգավորման ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքը

Ֆրանսիայում աշակերտների ցույցերի պատճառով 170 աշակերտ վիրավորվել է, 400 դպրոց՝ փակվել

Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր

Բուլղարիայի նախագահը հայտարարել է, որ ԱԲ-ն պետք է գնահատվի հասարակությանը բերած օգուտներով․ BTA

Շվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին

Կենսաթոշակների բարձրացումն առնչվելու է շուրջ 700 հազար մարդու

Վենսը նշել է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կազդեն 2028 թ. նախագահական ընտրարշավին մասնակցելու իր որոշման վրա

Ուկրաինան հրադադարի համար չորս առաջարկ է ստացել չորս տարբեր երկրից